8:00
Ընդամենը 30 րոպե տևած օպերացիայի հետևանքով երկու կողմերից բազմաթիվ տուժածներ են լինում: Ցուցարարներին ցրում են:

Պետանվտանգության աշխատակիցները Տեր-Պետրոսյանին տուն են ուղեկցում` ենթադրաբար տնային կալանքի:


Ոստիկանությունը գրոհում է Ազատության հրապարակը. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին ծեծել են, հաղորդում են վիրավորների մասին

Այսօր` մարտի 1-ի առավոտյան 7:30-ի սահմաններում, Հայաստանի հատուկ ուժերը գրոհել են Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակը, որտեղ ճամբար էին խփել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները:

8:15-ի մոտ Օպերայի շենքի հարակից տարածքը շրջապատված էր հատուկ հանդերձանքով ոստիկաններով, ներքին ուժերի «կարմիր բերետավորներով» և ինքնաձիգներով զինված, կամուֆլյաժով ու սև դիմակավոր գլխարկ հագած մարդկանցով: Հրապարակում, որտեղ [գիշերը] մոտ 60 վրաններ էին և անհայտ թվով ցուցարարներ, ամեն ինչ հանգիստ էր:

Մի իրավապաշտպան հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են ծեծում մարդկանց: Հայտնում են, որ ոմանց տեղափոխել են հիվանդանոց:


-


-